Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է լրագրող Մայք Կիգանը:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիացիներն այս մասին պաշտոնապես կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա Ֆոդենը նոր ակումբի հետ մինչև 2027 թվականը պայմանագիր կկնքի: Բանակցությունները մի քանի ամիս են տևել:
Նախորդ մրցաշրջանում Ֆոդենն ակումբի կազմում 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: