«Աստոն Վիլլայի» 18-ամյա կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան կարիերան կշարունակի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն արդեն համաձայնեցրել են տեղափոխության պայմանները։ «Ասթոն Վիլան» իր խաղացողի վաճառքից կվաստակի 15 մլն ֆունտ + բոնուսներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Անցած մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 12 հանդիպում է անցկացրել «Վիլլայի» կազմում: