«Չելսիի» պաշտպան Մալանգ Սարը համաձայնել է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին հայտնում է լրագրող Նազար Կինսելլան։
«Մոնակոն» ու «Չելսին» արդեն բանակցություններ են վարում Սարի համար: Սպասվում է, որ լոնդոնցիները իրենց խաղացողին բաց կթողնեն:
2021/2022 մրցաշրջանում Սարը խաղադաշտ է դուրս եկել ԱՊԼ-ի 8 հանդիպումներում։ Միաժամանակ Թոմաս Տուխելի թիմում նա աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։