«Ռոմայի» և Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է «Չելսի» հնարավոր վերադարձի մասին:
«Հենց առաջին օրը, երբ ես հասա Հռոմ, ինձ շատ հարմարավետ էի զգում, ինչպես տանը: Ես չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա, քանի որ այստեղ ինձ համար շատ ավելի հեշտ է խաղալ։
Ես մեծ հարգանք եմ զգում՝ խոսելով Իտալիայի մասին: Հավատացեք, ես հիմա չեմ խոսում ապագայի մասին, այլ միայն ներկայի մասին եմ մտածում։ Ես կենտրոնացած եմ միայն գալիք մրցաշրջանի վրա, քանի որ ցանկանում եմ այն ավելի հաջող անցկացնել այն, քան նախորդը»,- ասել է Աբրահամը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողը «Ռոմա» է տեղափոխվել «Չելսիից» 2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ 40 միլիոն եվրոյի դիմաց: