Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ» խաղից առաջ կայացել է սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը նախախաղային ասուլիսը:
«Մենք շատ ենք աշխատել ու լավ գիտենք, թե մեզ ինչ է սպասվում։ Վերլուծել ենք «Փյունիկի» խաղը ու պատրաստ ենք վաղվա մրցավեճին։ Մրցակիցը կարողանում է խաղի ժամանակ փոփոխել իր մարտավարությունը: Ակնկալում ենք տեսնել լեփ-լեցուն տրիբունաներ ու ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ անցնելու համար: Ես ծանոթ եմ հայկական ֆուտբոլին: Տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ շատ կամ, բայց կան նաև ուժեղ լեգիոներներ, որոնք խաղում են «Փյունիկում: Հարգում ենք մեր մրցակցին, սակայն խաղալու ենք սեփական դաշտում և լինելու ենք ֆավորիտի կարգավիճակում։ Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել «Փյունիկի» արգելքը, և ինձ չի հետաքրքրում, թե ինչպես կանենք դա։ Մրցակցից ակնկալում եմ ուժեղ դիմադրություն»,- նշել է Ստանկովիչը։
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: