«Մանչեսթեր Սիթին» որոշել է պայմանագիր կնքել բելգիական «Անդերլեխտի» պաշտպան Սերխիո Գոմեսի հետ: Ինչպես հայտնում է The Athletic-ը, իսպանացի ֆուտբոլիստին վաղուց են դիտում «քաղաքայինները»:
Անգլիացի լրագրողները նշում են նաև, որ Գոմեսի գնումը չի ազդի «Մանչեսթեր Սիթիի»՝ հիմնական թիմի խաղացողներ ձեռք բերելու ցանկության վրա։ Նախկինում ակումբը չէր կարողանում համաձայնության գալ «Բրայթոնի» հետ իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելլայի տրանսֆերի շուրջ՝ խաղացողի համար առաջարկելով 48,5 միլիոն եվրո:
Սերխիո Գոմեսը «Անդերլեխտ» է տեղափոխվել անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Բելգիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 39 խաղ, որոնցում դարձել է 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։