«Լիվերպուլը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Դիոգո Ժոտայի հետ։
Անգլիական ակումբը նոր պայմանագիրն անվանել է երկարաժամկետ՝ չհստակեցնելով, թե որքան է նախատեսված պայմանագիրը։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ այժմ պորտուգալացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Ժոտայի նախկին պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2025 թվականը։