Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով մոտ է Միլանի «Ինտերի» հետ աշխատանքային պայմանագիրը խզելուն, կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում։
Ինչպես հայտնի է դարձել Sky Sports-ին, 33-ամյա հարձակվողը շուտով կմիանա «Մարսելին»։ Սանչեսը հաջող բանակցություններ է վարել Լիգա 1-ի հետ և համաձայնեցրել գործարքի պայմանները:
Իր կարիերայի ընթացքում Ալեքսիսը խաղացել է Իսպանիայում, Անգլիայում և Իտալիայում։ Այժմ նա ուժերը կփորձի իր համար նոր առաջնությունում։
Ա Սերիայի վերջին մրցաշրջանում չիլիացին մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: