ՊՍԺ-ն կիրակի օրը նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը` 4:0 հաշվով հաղթելով «Նանտին»: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը։
Ինչպես հայտնում է Globo-ն, խփած երկու գոլերը Նեյմարին թույլ են տվել շրջանցել Կրիշտիանու Ռոնալդուին՝ եզրափակչի խաղերում խփած գոլերի քանակով:
Այժմ Նեյմարը տարբեր մրցաշարերի 35 եզրափակչում խփել է 21 գոլ։ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես մասնակցել է 35 եզրափակիչ հանդիպման, սակայն դարձել է 20 գոլի հեղինակ։
Գործող խաղացողներից տարբեր մրցաշարերի եզրափակիչներում ամենաշատ գոլերը խփել է Լիոնել Մեսսին։ 46 վճռորոշ հանդիպումներում արգենտինացին 32 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։