ՌՊԼ 3-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ուրալին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ աչքի ընկնելով 59-րդ և 74-րդ րոպեներին:
Երկու դեպքում էլ նա անվրեպ է իրացրել 11-մետրանոցները։
WhoScored պորտալը Սպերցյանին ճանաչել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով նրան այս խաղում ամենաբարձր միավորը՝ 8,6։