Հուլիսի 31-ին Ուեմբլիում տեղի ունեցավ Եվրոպայի կանանց առաջնության եզրափակիչ հանդիպումը։
Անգլիա-Գերմանիա խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում բրիտանուհիները ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ հաղթելով 2-1 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը, եզրափակիչ հանդիպումը Ուեմբլիի տրիբունաներում համախմբել է 87192 հանդիսականի։
Սա ռեկորդային ցուցանիշ է Եվրոպայի առաջնություններում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավաքականների հանդիպումների համար։