ՌՊԼ 3-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ուրալին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ աչքի ընկնելով 59-րդ և 74-րդ րոպեներին: Երկու դեպքում էլ նա անվրեպ է իրացրել 11-մետրանոցները։
Սպերցյանը դաշտում էր մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 86-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 4 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրալը» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է այն։