Մոսկվայի ԲԿՄԱ-ն մոտ է Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մագալյանի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես հայտնի է դարձել Metaratings-ին, ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել Ռուսաստան, այժմ ակումբները պետք է միմյանց միջև համաձայնեցնեն գործարքի բոլոր պայմանները։
28-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Մագալյանը հանդես էր գալիս «Անդերլեխտում», Բելգիայի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։