Լիոնել Սկալոնին, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ։
44-ամյա մասնագետը մոտ է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ պայմանագիրը երկարաձգելուն:
Սկալոնիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնում է TyC Sports-ը։
Սկալոնիի գլխավորությամբ ազգային հավաքականը թարմացրել է իր անպարտելիության շարքը՝ հասցնելով այն 33 հանդիպման: