«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը ուրուգվայական «Նասիոնալ», որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
«Այո, դա արդեն պաշտոնական է: Հպարտ եմ, որ կրկին կրում եմ Նասիոնալի մարզաշապիկը:
Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար: Կհանդիպենք շուտով»,- գրել է Սուարեսը սոցցանցում։
35-ամյա ուրուգվայցին 2005/06 մրցաշրջանում հանդես է եկել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբում։