Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան Twitter-ում հայտարարել է 2030 թվականին Աշխարհի առաջնությունն ընդունելու մտադրության մասին։
Այս դիմումը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 2-ին։
Հաղորդվում է, որ սա կլինի Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ 2030 թվականի Աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը։
Նշենք, որ 2030 թվականին կլրանա Ուրուգվայում կայացած Աշխարհի առաջին առաջնության 100 տարին։