«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ։
Նա կշարունակի հանդես գալ Սամարան ներկայացնող ակումբում վարձավճարով, հայտնում է «Սոչիի» մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը 13 հանդիպում է անցկացրել «Կռիլյա Սովետովի» կազմում: Այս մրցաշրջանում Կովալենկոն երկու խաղ է անցկացրել և մեկ գոլային փոխանցում կատարել։
Ըստ Transfermarkt-ի՝ «Սոչին» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 420 հազար եվրո։
Ֆուտբոլիստն ավելի վաղ պատասխանել էր ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին՝ ասելով, որ այդ պահին ո՛չ դրական պատասխան է տվել, ո՛չ բացասական։
РБ Спорт-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։