Պաշտպան Դանի Ալվեշը պայմանագիր է կնքել մեքսիկական «Պումաս» ակումբի հետ։
39-ամյա բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Նա նոր թիմում կխաղա 33 համարի մարզաշապիկով։
Ալվեշը նոր թիմին է միացել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո։
Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են բրազիլական երկու ակումբներ՝ «Ատլետիկո Պարանաենսեն» և «Ֆլումինենսեն»:
Նախորդ մրցաշրջանում Ալվեշը Իսպանիայի առաջնությունում 14 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։