Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
Ինչպես հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը հրաշալի գոտեմարտեր անցկացնելով` դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից: