«Դի Սի Յունայթեդը» հայտարարել է կիսապաշտպան Ռավել Մորիսոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ամերիկյան ակումբը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին, ով էլ թիմ է հրավիրել իր նախկին թիմակցին։
29-ամյա Մորիսոնը ժամանակին համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի ամենախոստումնալից սաներից մեկը, բայց ի վերջո «Յունայթեդի» գլխավոր թիմում անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։