«Պումասը» պաշտոնապես հաստատել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի տրանսֆերը մեքսիկական ակումբ։
39-ամյա բրազիլացին, ով իր կարիերայում 43 տիտղոս է նվաճել, 2021/22 մրցաշրջանի ավարտին լքեց «Բարսելոնան» պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով և գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են բրազիլական երկու ակումբներ՝ «Ատլետիկո Պարանաենսեն» և «Ֆլումինենսեն»:
Նախորդ մրցաշրջանում Ալվեշը Իսպանիայի առաջնությունում 14 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։