Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների:
Մասնավորապես, տարկետում է տրվել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին և հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանին :
Սիմոն Մարտիրոսյանը 2019 թվականի մեծահասակների աշխարհի չեմպիոն է, 2021 թվականի Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Հախոյանը 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 5-րդ տեղը: