Բրազիլացի վինգեր Գաբրիել Վերոնը լքեց «Պալմեյրասը» և տեղափոխվեց Պորտուգալիայի առաջնություն։ Ֆուտբոլիստի նոր ակումբը դարձավ «Պորտուն»:
Ինչպես տեղեկացնում է «վիշապների» մամուլի ծառայությունը, խաղացողի տրանսֆերը նրանց կարժենա տասը միլիոն եվրո։ Վերոնի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել մինչև 2027 թվականի ամառ։
Գաբրիելի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»։
«Պալմեյրասի» կազմում վինգերն անցկացրել է 95 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիայում Վերոնին տվել են «նոր Նեյմար» մականունը։