Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է հունգարական «Ֆերենցվարոշի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել արտագնա խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի և հյուրերի հարձակվող Տիգրան Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, իսկ խաղավարտին՝ 86-րդ րոպեին, անչափ գեղեցիկ գոլով գրավել է մրցակցի դարպասն ու կարևոր հաղթանակ պարգևել «Սլովանին»։
Նշենք՝ հանդիպման հաշիվը 70-րդ րոպեին բացել էին տանտերերը, իսկ 81-րդ րոպեին «Սլովանի» վրացի պաշտպան Գուրամ Կաշիան հավասարեցրել էր հաշիվը։
Տիգրան Բարսեղյանը փոխարինվել է 90+3-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 27-ին Սլովակիայում։