65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողել Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը:
Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ:
Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին: