ԱՄՆ-ի Օրեգոն քաղաքում շարունակվում է աթլետիկայի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի միակ ներկայացուցիչը գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանն էր: 1500մ տարածությունում, 42 մրցակիցների պայքարում մեր պատվիրակը 3:42.37 արդյունքով զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը:
Կիսաեզրափակիչ են դուրս եկել 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները:
Հիշեցնենք՝ Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:
Աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 192 երկրների 1.900 ներկայացուցիչ։