25-ամյա շվեյցարացի հարձակվող Բրիլ Էմբոլոն Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մոնակո»։
Այս մասին հայտնում է մոնեգասկների մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում։
Ըստ Transfermarkt-ի՝ Էմբոլոյի տրանսֆերը «Մոնակոյին» արժեցել է 12,5 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: