Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Բետիսում» կամ «Սևիլիայում», հայտնում է իսպանական Diario AS-ը։
Ավելի վաղ «Ռոման» և «Նյուքասլը» իսպանացուն առաջարկել էին «Ռեալում» ստացածին մոտ աշխատավարձ (տարեկան 6 միլիոն եվրո):
Բայց Իսկոն ցանկանում է մնալ Լա Լիգայում, քանի դեռ առաջարկ չի ստացել Չեմպիոնների լիգայում հանդես եկող արտասահմանյան ակումբից:
Ո՛չ «Բետիսը», ո՛չ «Սևիլիան» չեն կարող իսպանացուն վճարել այնպիսի գումար, ինչպիսին կարող են վերոնշյալ ակումբները։ Չնայած դրան, Իսկոն պատրաստ է կիսով չափ կրճատել իր աշխատավարձը՝ Իսպանիայում մնալու համար: