Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն բացատրել է կազմակերպության որոշումը՝ թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությանը ԱՄՆ-ում հուլիսի 15-ին մեկնարկող Աշխարհի առաջնությանը։
«Դա արվել է շատ հստակ տեսանկյունից։ Խոսքը արդար մրցակցության մասին էր։
Չենք կարող Բելառուսի և Ռուսաստանի մարզիկների մասնակցությամբ Աշխարհի առաջնություն ունենալ, երբ Ուկրաինայի մարզիկները պետք է հսկայական դժվարություններ հաղթահարեին այստեղ հասնելու համար»,- մեջբերում է Քոուին AP-ն։
Աթլետիկայի համաշխարհային խորհուրդը մարտի 1-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին զրկել էր ռուս և բելառուս մարզիկներին մասնակցությունից խոշոր միջազգային մրցաշարերում: