«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, հոլանդացին մտադիր չէ հեռանալ թիմից և դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Սակայն, եթե ամռանը «Բարսելոնան» փորձի վաճառել նրա տրանսֆերը, ապա նա պատրաստ է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։ .
«Ինտերն» ու «Յուվենտուսը» դիտարկում են հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը։ Իտալացիներն արդեն այս ամառ կարող են տրանսֆերային առաջարկ անել կատալոնական ակումբին։