Թուրինյան ակումբի երկրպագուների կատակի զոհ է դարձել «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին։
Կիսապաշտպանը թուրինյան ակումբի բժշկական կենտրոնի դիմաց ինքնագրեր էր ստորագրում, որի ժամանակ երկրպագուներից մեկը նրան տվել է «rescissione contrattuale» գրությամբ թղթի կտոր, որը թարգմանաբար նշանակում է «պայմանագրի խզում»։
Հատկանշական է, որ Ռեմսին իր ստորագրությունն է դրել այդ թղթի վրա՝ առանց այն կարդալու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» բանակցություններ է վարում Ռեմսիի հետ պայմանագրի վաղաժամկետ խզման շուրջ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվում է հեռանալ ակումբից։