Պոլ Պոգբան «Յուվենտուս» վերադառնալուց հետո դիմել է երկրպագուներին։
«Ողջույն, բյանկոների։
Ինչպես տեսնում եք՝ վերադարձել եմ և շատ երջանիկ եմ։ Արդեն անհամբեր սպասում եմ մրցաշրջանի սկզբին, ուզում եմ նորից տիտղոսներ նվաճել ձեզ հետ։ Շուտով խաղադաշտում կլինենք՝ ձեզ հետ միասին»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։
Պոգբան արդեն 2012-2016 թվականներին հանդես է եկել թուրինյան ակումբում, ինչից հետո տեղափոխվել էր ՄՅՈՒ։