Այսօր՝ հուլիսի 11-ին, «Յուվենտուսը» հայտարարեց կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության մասին։
Թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես կգա «10» համարի ներքո։ Պոլն արդեն խաղացել է «Ծեր սինյորայի» կազմում 2012-ից 2016 թվականներին, անցկացրել 177 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։
Նախկինում տասներորդ համարի ներքո հանդես են եկել ակումբի լեգենդներ Ալեսանդրո Դել Պիերոն և Ռոբերտո Բաջոն։
Վերջին մրցաշրջաններում «տասնյակը» Պաուլո Դիբալայինն էր, ով չերկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ։