«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆաել Լեաուն ուզում է տարեկան 7 մլն եվրո վաստակել։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը ակումբից պահանջում է բարելավել իր հաճախորդի պայմանագրի պայմանները։ Ներկայումս ֆուտբոլիստը տարեկան 1,5 մլն եվրո է ստանում։
«Միլանը» նրան նոր պայմաններ է առաջարկել՝ ինչի շնորհիվ նա կարող է 3 անգամ ավելին ստանալ, բայց գործակալը պնդում է, որ աշխատավարձը հասնի տարեկան 7 մլն-ի։
Լեաուն «Միլանի» խաղացող է դարձել 2019-ին՝ ետղափոխվելով «Լիլից»։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվական։