«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ «Ռոմային», հայտնում է Goal-ը:
Նշվում է, որ 29-ամյա հարձակվողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Աֆրիկացի ֆուտբոլիստին հռոմեական ակումբում դիտարկում են որպես Մխիթարյանին փոխարինող։
Նախորդ մրցաշրջանում Զահան «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 մլն եվրո։