Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լեւանտում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ (նախկին «Նիժնի Նովգորոդ»), հայտնում է ՌՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը։
Սևիկյանն իսպանական «Լևանտեում» հանդես է եկել 2017 թվականից։ 2020/21 մրցաշրջանում նա Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 հանդիպում հիմնական կազմում։
2016 թվականից 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
Այս հունիսին տեղեկություն հայտնվեց, որ 20-ամյա կիսապաշտպանը կարող է Հայաստանի մարզական քաղաքացիություն ստանալ։