ՌՊԼ-ի նախկին նախագահ Աշոտ Խաչատուրյանցը մտադիր է սեփական ֆուտբոլային ակադեմիա բացել Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում։
Այս մասին հայտնում է Чемпионат-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրին հղումով։ Ըստ աղբյուրի՝ Խաչատուրյանցը դիտարկել է տարբեր տարբերակներ, սակայն առաջնայինը Կրասնոգորսկն է։
Հունիսի 27-ին Խաչատուրյանցը հայտարարեց ՌՊԼ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Խաչատուրյանցը ՌՊԼ-ի նախագահի պաշտոնակատար է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 5-ին։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին ՌՊԼ-ի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից միաձայն հաստատվել է այս պաշտոնում 5 տարի ժամկետով։
54-ամյա ֆունկցիոները լիգայի յոթերորդ նախագահն էր Վիտալի Մուտկոյից (2001-2003 թթ.), Վալերի Ֆիլատովից (2003 թ.), Եվգենի Գիներից (2003-2004 թթ.), Յուրի Զավարզինից (2004-2006 թթ.), Միխայիլ Վորոնցովից (2006 -2007) և Սերգեյ Պրյադկինից (2007-2021) հետո: