«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ատլետիկո Պարանաենսե», հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղացել է «Ատլետիկո Պարանաենսում» 2003-2005 թվականներին:
Դրանից հետո նա կարիերան շարունակել է Դոնեցկի «Շախտյորում»։ 2013 թվականի ամռվանից կիսապաշտպանը սկսեց հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում»:
Նախորդ մրցաշրջանում Ֆերնանդինյոն անգլիական թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։