Նիդեռլանդացի 29-ամյա կիսապաշտպան Լիեկ Մարտենսը ՊՍԺ-ում տարեկան կվաստակի 500 հազար եվրո, հայտնում է man-man.nl-ը: Ֆուտբոլիստուհին «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ այս ամառ։
Սա կլինի կանանց ֆուտբոլի ամենաբարձր աշխատավարձերից մեկը։
«Բարսելոնայում» նիդեռլանդուհին տարեկան վաստակում էր 250 հազար եվրո, սակայն իր նոր ակումբում նա կստանա երկու անգամ ավելի։
Նշենք, որ FHM ամսագիրը Մարտենսին ճանաչել է Նիդեռլանդների 2021 թվականի ամենագեղեցիկ կին մարզիկը։