Հունիսին Չեխիայում կանցկացվի Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։
Հայ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկվել է մրցաշարը սպասարկող մրցավարների թվում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մրցաշարը կկայանա Չեխիայում՝ հունիսի 27-ից հուլիսի 9-ը։ Մրցաշարին մասնակցում է 8 թիմ, որոնք բաժանվել են երկու խմբերի․
A խումբ՝ Չեխիա (տանտեր), Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա (չեմպիոն)
B խումբ՝ Շվեդիա, Նորվեգիա, Անգլիա, Գերմանիա