Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վիգեն Նազարյանը ևս դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով էստոնացի մարզիկի արգելքը։
Ավելի վաղ Հոմերոս Առաքելյանը հաղթել էր բուլղարացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Այսօր առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։