Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
77կգ Հենրիկ Գևորգյանը 9:0 հաշվով հաղթեց մեկնարկային գոտեմարտում էստոնացի մրցակցին, իսկ իսկ Վիգեն Նազարյանը (87կգ) 5:4 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին։
Ռուբեն Միրանյանը (63կգ) և Ալբերդ Վարդանյանը (130 կգ) պրտվել են մեկնարկում` համապատասխանաբար վրացի և ուկրաինացի մրցակիցներին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վստահ հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում: Նա 8:0 հաշվով հաղթել էր սերբ Սաբոլկ Լոսոնկին։
Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։