Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշարում: Նա 8:0 հաշվով հաղթեց սերբ Սաբոլկ Լոսոնկին։
Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։