Այսօր Հռոմում մեկնարկում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Առաջինը մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 10 մարզիկներ։ Հավաքականի կազմում են․
Հոմերոս Առաքելյան, Սուրեն Աղաջանյան, Ռուբեն Միհրանյան, Աշոտ Խաչատրյան, Արման Խաչիկյան, Հենրիկ Գևորգյան, Հայկ Մխիթարյան, Վիգեն Նազարյան, Հրանտ Միքայելյան և Ալբերտ Վարդանյան։
Ըստ վիճակահանության արդյունքների՝ որակավորման փուլում, 55 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանի մրցակիցը լինելու է սերբ Սաբոլկ Լոսոնկը, իսկ 63 կգ քաշային Ռուբեն Միրանյանը մրցելու է վրացի Ռոմեո Բերիձեի հետ։
77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանն առաջին գոտեմարտն անցկացնելու է Էստոնիայի ներկայացուցիչ Ռայմոն Ույբոյիի հետ, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանին ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը կմրցեն վրացի Բեկա Մելելաշվիլիի և ուկրաինացի Միխայլո Վիշնևսկիի հետ։
Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։