Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը հեռացել է ռուսական ակումբից։
Վերջին տարիներին 53-ամյա մասնագետը աշխատում էր որպես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման պատասխանատու։ Երկարամյա աշխատանքի ընթացքում Հովհաննիսյանը եղել է գլխավոր մարզչի օգնական, ինչպես նաև աշխատել է որպես ակումբի սկաուտ։
«Երկաթուղայինների» հետ վերջինիս պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են այն չերկարաձգել։ Այս մասին տեղեկացնում է մայրաքաղաքայինների պաշտոնական կայքը։
«Շնորհակալ ենք պարոն Հովհաննիսյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար։ Նա շատ պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդ է։ Իր հետագա կարիերայի ընթացքում մաղթում ենք հաջողություններ»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։