Օրեր առաջ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Խավի Գարսիան մարզչական կարիերա է սկսում։
Իսպանացին ընդգրկվել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտի մարզչական շտաբում։
Գարսիան համարվում է Մադրիդի «Ռեալի» սան և վերջինիս հիմնական թիմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Բացի «Արքայական ակումբից», նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Օսասունայում», «Բետիսում», «Մանչեսթեր Սիթիում», «Զենիթում», «Բենֆիկայում» և «Բոավիշտայում»։ Գարսիան կարիերայի ընթացքում երկու հանդիպման է մասնակցել նաև Իսպանիայի ազգային հավաքականում։