Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է հավաքականից ակնկալիքների աճի մասին։
«Մինչ մեր սերունդը՝ մարդիկ հավաքականից պահանջում էին հասնել քառորդ եզրափակիչ, իսկ հիմա՝ դառնալ չեմպիոն։
Եվ ո՞վ է նման նշաձող սահմանել։ Մենք՝ խաղալով 3 եզրափակչում»,-Իգուաինի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը։
2014 թվականից Արգենտինայի հավաքականը մի անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, 3 անգամ հասել Ամերիայի Գավաթի եզրափակիչ (2021-ին հաղթանակ տարել) և հաղթել Ֆինալիսիմա-2022-ը։