2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռիվալդոն նշել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի առաջընթացը։
«Անցած մրցաշրջանում Վինիսիուսը զգալիորեն բարելավվեց, նա էլ ավելի վտանգավոր դարձավ մրցակցի դարպասիմոտ: Եթե նա շարունակի նույն ոգով, ապա կհաստատվի որպես «Ռեալի» աստղերից մեկը, մանավանդ որ Բենզեման մի քանի տարի անց կավարտի կարիերան։
Վինիսիուսը կլինի՞ «Ոսկե գնդակի» հավակնորդ: Մրցաշրջանը դեռ չի էլ սկսվել, և ֆավորիտի մասին դժվար է մանրամասն խոսել, բայց ես չեմ կարծում, որ նա զիջում է Մբապեին, Դե Բրույնեին կամ որևէ մեկին։ Իսկ տիտղոսները, որ նվաճում է ակումբը, նույնպես շատ կարևոր կլինեն վերջնական ընտրության համար»,- Ռիվալդո Լենսի խոսքերն է փոխանցում Lance-ը:
Ռիվալդոն իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բարսելոնայում», որտեղ խաղացել է հինգ մրցաշրջան։ Հենց կատալոնական ակումբում ելույթների շնորհիվ նա նվաճեց «Ոսկե գնդակը» 1999 թվականին։