Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Մառլոնը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում են բրազիլական լրատվականները, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍՎ-ն։ Ըստ աղբյուրի՝ կողմերն այս պահին ակտիվ բանակցությունների մեջ են։
Նշվում է, որ Մառլոնին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը։ Մառլոնը 2021 թվականին է «Սասուոլոյից» տեղափոխվել ուկրաինական ակումբ և վերջինիս կազմում մասնակցել է 22 հանդիպման։