Սթենլիի գավաթի եզրափակիչ սերիայում տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը։
«Կոլորադոն» արտագնա խաղում հաղթանակի հասավ գործող գավաթակիր «Տամպայի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ օվերթայմի 13-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Նազեմ Կադրին։
Այսպիսով, սերիայում հաշիվը դարձավ 3-1՝ հօգուտ «Կոլորադոյի»։ Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում «Ավալանշը» կդառնա Սթենլիի գավաթակիր։ Հիշեցնենք, որ նախորդ խաղերում «Կոլորադոն» հաղթել էր օվերթայմում, մեկ անգամ էլ 7-0 հաշվով։ «Տամպան» սերիայի նախորդ խաղում տոնել էր միակ հաղթանակը՝ խաղն ավարտելով 6-2 հաշվով։